Սպորտ

ՀՖՖ-ն հայտարարում է ընդունելություն մրցավարական դպրոցում

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն հայտարարում է ընդունելություն մրցավարական դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետև դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափն ընդգրկում է ֆուտբոլի և ֆուտզալի մրցավարական հիմունքները։

Դասընթացներին մասնակցության համար հարկավոր է ս․թ․օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածումՀՖՖ մրցավարական դպրոցի [email protected]էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում