Սպորտ

Մեսսին ուզում է հեռանալ «Բարսելոնայից», թիմի տնօրենների խորհրդի անդամները հրաժարվում են աշխատել

1 րոպեի ընթերցում

Մեսսին ուզում է հեռանալ «Բարսելոնայից», թիմի տնօրենների խորհրդի անդամները հրաժարվում են աշխատել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատոլոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդի մի շարք անդամներ հրաժարականներ են ներկայացրել` իմանալով Մեսսիի հեռանալու որոշման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Խորհրդի մի շարք անդամներ այս կերպ իրենց դժգոհությունն են հայտնել ակումբի նախագահ Բարտոմեոուին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի»արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում