Տարածաշրջանային

 Իրանում հայտարարել են, որ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի հետ բանակցությունները եղել են կառուցողական

2 րոպեի ընթերցում

 Իրանում հայտարարել են, որ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի հետ բանակցությունները եղել են կառուցողական

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններն անցան կառուցողական տեսանկյունով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հայտարարել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Գրոսիի հետ բանակցությունները կառուցողական Էին: Որոշվել Է, որ գործակալությունը պրոֆեսիոնալ եւ անաչառ կերպով կկատարի իր աշխատանքը, իսկ մենք կգործենք մեր հանձնառությունների շրջանակում»,- մեջբերում Է նրա խոսքը Tasnim գործակալությունը:

Սալեհին հավելել Է, որ «Գրոսիի գալով (որպես գործակալության գլխավոր տնօրեն) սկսվում Է Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության նոր գլուխ»:

«Ես հուսով եմ, որ (Թեհրան Գրոսիի) այցի արդյունքները երկուստեք շահավետ կլինեն»,- նշել Է նա: Ավելի վաղ Գրոսին Twitter-ում գրել Է, որ ինքը մեկնում Է Թեհրան Իրանի իշխանությունների հետ հանդիպման եւ Իրանի հետ փոխգործակցելիս կուտակված հարցերի քննարկման համար:

Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ Է երկխոսություն հաստատել Իրանի հետ համագործակցության համար: Օգոստոսի 24-ին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել Է, որ պլանավորված են Գրոսիի հանդիպումներն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում