Ucom-ն առաջարկում է ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն ընդամենը 24 900 դրամով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին Ucom-ը բոլոր ծնողներին առաջարկում է իրենց երեխաների համար ձեռք բերել իրապես արժեքավոր, օգտակար և կիրառելի նվեր։ Ucom-ի ամենափոքր բաժանորդների ծնողները կկարողանան ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն ընդամենը 24 900 դրամով նախկին 39 900 դրամի փոխարեն, այսինքն նոր՝ 38% իջեցված գնով:

Հեռախոս-ժամացույցը հնարավոր է գնել նաև 6 900 դրամ կանխավճարով, այնուհետև 12 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս վճարել 1 500 դրամ:

«Որպես ծնող շատ եմ կարևորում այն ապահովության զգացումը, որը պայմանավորված է երեխայի հետ մշտական կապի մեջ մնալու այս հրաշալի հնարավորությամբ։ uKid-ի հետ երեխան հեռախոսազանգեր և կարճ հաղորդագրություններ կստանա բացառապես ծնողների կողմից սահմանված հեռախոսահամարներից, կկարողանա հաղորդագրություններ ու ծանուցումներ ուղարկել ծնողներին, ովքեր ցանկացած պահի իրենց սմարթֆոններում կկարողանան տեսնել իրենց զավակի գտնվելու վայրը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

uKid-ը լավագույն լուծումն է, եթե 5-12 տարեկան երեխաների ծնողները, տարբեր նկատառումներից ելնելով, խուսափում են սմարթֆոն նվիրելուց։ Հիշեցնենք, որ uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել` միանալով uKid սակագնային պլանին, որի ամսավճարը 2 000 դրամ է: Այս սակագնային պլանով երեխան ամեն ամիս կստանա 5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում, 1 ԳԲ շարժական ինտերնետ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում։

Հայերեն English Русский

Մետրոպոլիտենի «Սուրմալու» կայարանի կառուցման տեխառաջադրանքը հաստատվել է

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Երևանի քաղաքապետարանն աշխատում է աղբի վերամշակման և աղբահանության էկոհամակարգ կառուցելու ուղղությամբ

Երևանի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումն անցած տարի ավելի քան 21 մլրդ դրամով ավելացել է

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ չներկայացնելով ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում. ՀՀ ՊՆ

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կքննարկեն ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը

Հայաստանում աղքատության ցուցանիշն աստիճանաբար նվազում է․ փոխնախարար

Հալեպի նահանգապետն ու Հայաստանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Էստոնիայի գործընկերոջը հրավիրել է «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովին

Երևանի քաղաքապետարանը կարևորում է 2024-ին 171 ավտոբուսի և 15 էլեկտրական տրոլեյբուսի ձեռքբերումը