Միջազգային

 Մեծ Բրիտանիան պլանավորում է հրաժարվել տանկերից. Times

2 րոպեի ընթերցում

 Մեծ Բրիտանիան պլանավորում է հրաժարվել տանկերից. Times

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան քննարկում Է զինված ուժերի արդիականացման վերաբերյալ առաջարկության շրջանակներում տանկերից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times թերթը:

Թերթի տվյալներով՝ երկրի կառավարությունն այդ հնարավորությունն ուսումնասիրում Է Challenger 2 տանկերի եւ հետեւազորի Warrior մարտական մեքենաների արդիականացման արժեքի աճի պատճառով, որոնք անցյալ տարի ճանաչվել են հնացած:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ պատերազմ վարելու փոփոխվող բնույթը մեծ ներդրումներ Է պահանջում կիբեռսպառազինության, տիեզերքի եւ մյուս առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում, գրում Է հրատարակությունը:

Հաղորդվում Է, որ տանկերից հրաժարվելու քննարկումը կառավարության տեսության մի մասն Է, որը կապված Է արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հետ, որը պետք Է ավարտվի նոյեմբերին:

«Այն դեպքում, երբ մնում Է Challenger 2-ի արդիականացման կամ Գերմանիայից Leopard 2 տանկը գնելու հնարավորությունը, Մեծ Բրիտանիան արդեն պարզում Է ՆԱՏՕ-ի գծով գործընկերների կարծիքը՝ ծանր զրահատեխնիկայից հրաժարվելու եւ դաշինքում իր ռազմական ներդրումը վերանայելու առաջարկության վերաբերյալ»,-գրում Է թերթը:

Նոր առաջարկությանը համապատասխան, Մեծ Բրիտանիան կկենտրոնանա գրոհիչ ավիացիայի առաջնության վրա եւ իր դաշնակիցներին կառաջարկի 50 Apache ուղղաթիռ, ինչպես նաեւ ծանր լցավորող ուղղաթիռներ եւ հետախույզ ուղղաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում