Սպորտ

Ակումբները կարող են արգելել ֆուտբոլիստներին միանալ ազգային թիմերին 

1 րոպեի ընթերցում

Ակումբները կարող են արգելել ֆուտբոլիստներին միանալ ազգային թիմերին 

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն ժամանակավորապես թույլատրել է ակումբներին արգելել ֆուտբոլիստներին՝ միանալ ազգային ընտրանիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ակումբների համար նախատեսված նոր ընթացակարգը նախատեսված է սեպտեմբերին կայանալիք հանդիպումների համար: Ակումբը կարող է արգելել ֆուտբոլիստին հանդես գալ հավաքականի կազմում, եթե տվյալ երկրում կամ քաղաքում սահմանված 5 ­օրյա կարանտին կամ մուտքի և ելքի արգելք կա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 5-ին արտագնա խաղում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ սեպտեմբերի 8-ին Երևանումկխաղա Էստոնիայի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում