«Ալաշկերտ» - «Ռենովա» հանդիպումը կսպասարկի շոտլանդական մրցավարական անձնակազմը
1 րոպեի ընթերցում
![«Ալաշկերտ» - «Ռենովա» հանդիպումը կսպասարկի շոտլանդական մրցավարական անձնակազմը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025731.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Ռենովա» հանդիպումը կսպասարկի շոտլանդական մրցավարական բրիգադը` Նիկոլաս Վոլշի գլխավորությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը: Մրցավարի օգնականներն են Կալում Սպենսը և Դուգլաս Պոտտերը: 4-րդ պաշտոնյան Էնդրյու Դալասն է: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը