Սպորտ

«Լոռիի» մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են  

1 րոպեի ընթերցում

«Լոռիի» մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են  

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաշվի առնելով «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ի՝ օգոստոսի 22-ին ՀՖՖ ուղարկած գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետով, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR թեստի արդյունքներով) տվյալ թիմի հանդիպումը հետաձգվում է, ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշել է հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 24-ին նախատեսված«Լոռի ՖԱ»-«Վան»և 3-րդ տուրի՝ օգոստոսի 29-ին նախատեսված«Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ»հանդիպումները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում