ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 22-ին, ժամը 22։14-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդի խճուղում՝ նոր կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են 2 ավտոմեքենա. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1984 թ.) և «Mercedes Benz A» (վարորդ` Նարեկ Ն․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մարինե Մ․-ն (ծնված 1990 թ․), Վարդան Ա․-ն (ծնված 2010 թ․), Վահան Հ․-ն (ծնված 2012 թ․) և Տաթև Թ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Վահան Հ․-ի և Արամ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան