«Լոռին» նոր պաշտպան ունի
1 րոպեի ընթերցում
![«Լոռին» նոր պաշտպան ունի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025509.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» ՖԱ է տեղափոխվել ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսսելսկին։
«Արմենպրեսի» հաղորդմամբ` 25-ամյա ֆուտբոլիստը «Կայրաթի» սան է, հանդես է եկել նաեւ «Ժետիսուում», «Օկժետպեսում», «Կայսարում» եւ իսրայելական «Հապոել Պետահ Տիկվայում»։
Ռուդոսսելսկին Ղազախստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 74 հանդիպում, դարձել մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Նաեւ 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի Մ21 հավաքականում։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը