Սպորտ

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին խաղում «Լիվերպուլը» կմրցի «Լիդսի» հետ 

1 րոպեի ընթերցում

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին խաղում «Լիվերպուլը» կմրցի «Լիդսի» հետ 

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» նոր մրցաշրջանի առաջին խաղում կմրցի «Լիդսի» հետ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` Պրեմիեր լիգան ներկայացրել է նոր մրցաշրջանի օրացույցային պլանը: Մեկնարկային տուրի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» էլ կխաղա «Աստոն Վիլայի» հետ:

Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին, իսկ վերջին տուրը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի մայիսի 23-ին: Հնարավոր է, որ հաջորդ մրցաշրջանը ևս անցկացվի առանց հանդիսականի, մինչ այն պահը, երբ կհայտնաբերվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն է դարձել «Լիվերպուլը», որը 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճել է պատվավոր տիտղոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում