Սպորտ

«Բարսելոնան» չի շարունակի համագործակցությունը Սուարեսի հետ 

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնան» չի շարունակի համագործակցությունը Սուարեսի հետ 

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնան» մտադիր չէ շարունակել համագործակցությունը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: 33-ամյա Սուարեսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Ակումբն արդեն իսկ հայտնել է ուրուգվայցի հարձակվողի թիմը լքելու մասին լուրը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ուրուգվայի ազգային թիմի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կրկին հանդես գալ «Այաքսում»: Լուիս Սուարեսը «Այաքսի» կազմում հանդես է եկել 2007/11 թվականներին: Ուրուգվայցու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում