Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն զիջեց «Օմոնիա»-ին և դուրս մնաց ՉԼ որակավորման առաջին իսկ փուլից

2 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն զիջեց «Օմոնիա»-ին և դուրս մնաց ՉԼ որակավորման առաջին իսկ փուլից

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանում ընդունել էր կիպրական «Օմոնիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի վերջին երկու տարվա չեմպիոնի մեկնարկային կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ չկար:

Մեկնարկային րոպեներին «Արարատ-Արմենիա»-ն հիմնականում գնդակով էր, սակայն «Օմոնիա»-ի ֆուտբոլիստները անդադար պրեսինգի էին դիմում: Այնուհետ թիմերը փոխվեցին «դերերով» և «Օմոնիա»-ն տիրեց նախաձեռնությանը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն դարպասի գրավում այդպես էլ չէր արձանագրվում: Եվ ի վերջո հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում «Օմոնիա»-ի ֆուտբոլիստները կարողացան իրացնել իրենց հնարավորությունը: 94-րդ րոպեին դիպուկությամբ աչքի ընկավ Տիագոն: Հետագայում «Արարատ-Արմենիա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Հումանեսը: «Օմոնիա»-ն հաղթեց նվազագույն հաշվով:

«Արարատ-Արմենիա»-ի դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին իսկ փուլից:

Կորոնվիրուսի պանդեմիայի պատճառով եվրագավաթային հանդիպումներն անցկացվում են մեկ խաղով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարը` Արարատ-Արմենիայի մամուլի ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում