Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին
1 րոպեի ընթերցում
![Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025278.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրում «Կայրաթ»-ն արտագնա խաղում մրցեց «Կասպի»-ի հետ և առավելության հասավ 0:3 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Կայրաթ»-ը շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի առաջատար:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը