Հայ մրցավարը նշանակվել է «Ցրվենա Զվեզդա» - «Եվրոպա» խաղի տեսուչ
1 րոպեի ընթերցում
![Հայ մրցավարը նշանակվել է «Ցրվենա Զվեզդա» - «Եվրոպա» խաղի տեսուչ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025277.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Ցրվենա Զվեզդա» - «Եվրոպա» հանդիպման մրցավարների տեսուչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Օգոստոսի 18-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) -«Եվրոպա» (Ջիբրալթար) հանդիպումը։ Խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը