Դավիդ Սիլվան կրկին հանդես կգա Լա լիգայում
1 րոպեի ընթերցում
![Դավիդ Սիլվան կրկին հանդես կգա Լա լիգայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025235.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Սիլվան կրկին հանդես կգա Իսպանիայում:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Սիլվան պայմանագիր է ստորագրել թիմի հետ: 33-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Ավելի վաղ ավարտվել է Սիլվայի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Արդեն ավարտված մրցաշրջանում Սիլվան «քաղաքայինների» կազմում մասնակցել է 40 հանդիպման, խփել 6 գնդակ և դարձել 11 գոլային փոխանցման հեղինակ: Դավիդ Սիլվան Անգլիա է տեղափոխվել 2010 թվականին իսպանական «Վալենսիայից»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը