«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավարը
1 րոպեի ընթերցում
![«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավարը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025233.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավարը:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ն: Հանդիպման գլխավոր մրցավարը ռումինացի Սեբաստիան Կոլցեսկուն է: Եզրերում նրան կօգնեն ռումինացի Ռադու Գինգուլեցը և Անտոն Գուսևը Բելառուսից:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին ժամը 19:00-ին ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը