«Դինամո»-«Տիրանա» հանդիպումը կսպասարկեն հայ մրցավարները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պատվիրակը և մրցավարների տեսուչը կսպասարկեն «Դինամո» (Թբիլիսի)-«Տիրանա» (Ալբանիա) հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Օգոստոսի 19-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի«Դինամո» (Թբիլիսի)-«Տիրանա» (Ալբանիա) հանդիպումը։ Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը, հանդիպման մրցավարների տեսուչ՝ Գևորգ Հովհաննիսյանը։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը