«Ուրարտու»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայանա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Ուրարտու»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: VBET Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ այսօր նախատեսված«Ուրարտու»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայանա: Վանաձորյան ակումբը պաշտոնական գրություն է ուղարկել ՀՖՖ՝ նշելով, որ չի ներկայանալու հանդիպմանը:

Ավելի վաղ «Լոռի ՖԱ» հայտարարություն էր տարածել, որում նշված էր. «Լոռի» ՖԱ 19 ներկայացուցիչներ՝ ներառյալ ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի եւ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հուլիսին վարակվել էին COVID-19 կորոնավիրուսով եւ ավելի քան երկու շաբաթ գտնվել էին ինքնամեկուսացման մեջ։

Դրանով պայմանավորված՝ «Լոռի» ՖԱ-ն հուլիսի 20-ին նամակով դիմել էր ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժին եւ խնդրել, որպեսզի առաջիկա առաջնության խաղացանկը կազմելիս հաշվի առնեն այն հանգամանքը, որ ակումբի որոշ աշխատակիցներ եւ ֆուտբոլիստներ մեկուսացումից դուրս են գալու միայն օգոստոսի սկզբին, նորեկները նույնպես կարող են ժամանել միայն օգոստոսի սկզբին։

Հուլիսի 27-ին «Լոռի» ՖԱ-ն եւս մեկ գրությամբ դիմեց ՀՖՖ՝ ներկայացնելով նաեւ այն ֆուտբոլիստների եւ աշխատակիցների PCR թեստավորման արդյունքները, որոնք դրական պատասխան էին ստացել եւ չէին կարող դուրս գալ ինքնամեկուսացումից»։

ՀՖՖ-ն, չպահպանելով «արդար խաղի» սկզբունքը, հարցում է ուղարկել «Ուրարտու»՝ արդյոք ակումբը համաձա՞յն է հետաձգել առաջին մրցափուլի «Ուրարտու» - «Լոռի» հանդիպումը, ինչին ստացել է բացասական պատասխան։

Հարկ ենք համարում ընդգծել, որ 2019 թվականի օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/20 թթ. մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ» - «Լոռի» հանդիպումը հետաձգվեց, քանի որ ՀՖՖ նախագահը հիմք էր ընդունել տանտերերի խնդրանքն ու առանց «Լոռի» ՖԱ դիրքորոշումը հարցնելու՝ որոշում կայացրել։

Այսօր «Լոռի» ՖԱ ղեկավար կազմի ժողովի ընթացքում որոշում կայացվեց, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա ԲԽ առաջին մրցափուլի՝ օգոստոսի 17-ին նշանակված «Ուրարտու»-ի դեմ խաղում, քանի որ ակումբի բազմաթիվ ներկայացուցիչներ ինքնամեկուսացումից դուրս են եկել միայն օգոստոսի սկզբին, նորեկները եւ մարզչական շտաբը Հայաստան են ժամանել օգոստոսի 5-ին, եւ ակումբը դեռ շարունակում է համալրվել տեղացի ու օտարերկրացի ֆուտբոլիստներով։

Օգոստոսի 19-ին կկայանա «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովը, որի ընթացքում կքննարկվի ԲԽ 2020/21 թթ․ մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո