Լուիս Սուարեսը կարող է կրկին միանալ «Այաքսին»
1 րոպեի ընթերցում
![Լուիս Սուարեսը կարող է կրկին միանալ «Այաքսին»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025147.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի ազգային թիմի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կրկին հանդես գալ «Այաքսում»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ուրուգվայական թերթերը: Սուարեսը, որն արդեն 33 տարեկան է, կարող է կրկին հանդես գալ Նիդեռլանդների բազմակի չեմպիոն «Այաքսի» կազմում: Հարձակվողը կարող է թիմին միանալ ընթացիկ ամռանը:
Լուիս Սուարեսը «Այաքսի» կազմում հանդես է եկել 2007/11 թվականներին: Ուրուգվայցու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը