«Սևիլիան» Եվրոպայի լիգայի եզրափակիչում է
1 րոպեի ընթերցում
![«Սևիլիան» Եվրոպայի լիգայի եզրափակիչում է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025113.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Քյոլն քաղաքում ընթացող Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում միմյանց հետ ուժերը չափեցին իսպանական «Սևիլիան» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
Իսպանացիները Սուսոյի և Լյուկ դե Յոնգի երկու գոլերի շնորհիվ հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» 2:1 հաշվով: «Կարմիր սատանաներից» միակ գնդակը խփեց Ֆերնանդեշը:
Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն իտալական «Ինտերը» և ուկրաինական «Շախտյորը» (Դոնեցկ): Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը