Էջմիածնում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ավելի քիչ խախտումներ է գրանցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի բոլոր մասնագիտական ստորաբաժանումների ներգրավմամբ Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր։ Մշտադիտարկվել են ատամնաբուժական կլինիկաներ, դեղատներ, առևտրի և սպասարկման կազմակերպություններ, գեղեցկության սրահներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մշտադիտարկումների ընթացքում արձանագրվել է, որ նախկինում հանդիպող խախտումներն էականորեն նվազել են, սակայն դեռևս կան տնտեսավարող կազմակերպություններ, որտեղ չեն վարվում սահմանված ձևաչափի գրանցամատյաններ, խախտվում է ջերմաչափման և ախտահանման պարբերականությունը և այլն։

«Նախորդ օրերին ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի մշտադիտարկումներն ընդգրկել էին նաև խմիչքի արտադրության խոշոր գործարաններ․ արդյունքում նաև կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։

ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել են կարևոր մի քանի հանգամանքի վրա, մասնավորապես, ախտահանման գործընթացում օգտագործել 60-80 տոկոսանոց սպիրտային ախտահանիչ լուծույթ, ճիշտ կրել դիմակը, սահմանված կարգով ջերմաչափել աշխատակիցներին և ճշգրիտ լրացնել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները:

Հիշեցում՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով պարետի կողմից կայացվում են ժամանակավոր կասեցման որոշումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան