Սպորտ

«Ուրարտուն» երկկողմ հանդիպում է անցկացրել երկրորդ թիմի հետ

1 րոպեի ընթերցում

«Ուրարտուն» երկկողմ հանդիպում է անցկացրել երկրորդ թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սեփական մարզաբազայում երկկողմանի հանդիպում անցկացրեց։

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նարնջագույնների» և «մանուշակագույնների» պայքարն ավարտվեց «նարնջագույնների» հաղթանակով՝ 1-0։ Միակ գնդակը հեղինակեց Ջոնել Դեսիրեն։

Այս խաղի ընթացքում Ալեքսանդր Գրիգորյանը խաղալու հնարավորություն տվեց նաև երկրորդ թիմի մի շարք ֆուտբոլիստների։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբի առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը. «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում