Սպորտ

Վենգերը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը 

1 րոպեի ընթերցում

Վենգերը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ֆուտբոլի մասնագետ Արսեն Վենգերը մերժել է «Բարսելոնան» գլխավորելու առաջարակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Le10Sport-ը: Վենգերն այն հավակնորդների թվում էր, ով կարող էր փոխարինել Կիկե Սետյենին, ով այժմ գլխավորում է թիմը: Վենգերը կատալոնական ակումբի պայմաններին ծանոթանալուց հետո մերժել է առաջարակը: «Բարսելոնան» միայն մեկ տարվա պայմանագիր է առաջարկել մարզչին:

Հայտնի էդարձել, որ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Սետյենը հայտարարել է, որ ինքն անհանգստացած չէ իր ապագայով, այլ ակումբի հետագան է իր համար կարևոր: Մարզիչը շեշտել է, որ կենտրոնացած է խաղի վրա և ունի ակումբի ղեկավարության աջակցությունը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում