Սարկիսովը մասնակցել է նոր ակումբին խաղին
1 րոպեի ընթերցում
![Սարկիսովը մասնակցել է նոր ակումբին խաղին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1024873.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Արթուր Սարգիսովը նորամուտն է տոնել նոր ակումբում:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգայի երկրորդ տուրում «Օլիմպ-Դոլգոպրուդ»-ը, որտեղ հանդես է գալիս Սարկիսովը, տանը նվազագույն հաշվով հաղթել է Իրկուտսկի «Զենիթին»:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ 33-ամյա հարձակվող Արթուր Սարկիսովը հեռացել է Կրասնոյարսկի «Ենիսեյից»: Սարգիսովը այս ակումբին էր միացել 2016 թվականին, որի կազմում մասնակցել է 100 խաղի:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը