Կարճաղբյուրում ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Կարճաղբյուր համայնքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եղավ թիվ 3 եւ 15 փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես մարզպետին ներկայացրեց Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն 688 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 27 միլիոն 412 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 18 միլիոն 275 հազարը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը: Ըստ համայնքի ղեկավարի՝ այս աշխատանքների իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որը կատարվել է նախորդ տարիներին՝ մի քանի փուլերով:870 գծամետր ասֆալտապատում է արվել կենտրոնական փողոցում: Եվս 180 գծամետր երկարությամբ ասֆալտապատվել է գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինաշխատանքներն ավարտված են մոտ 90 տոկոսով: Մարզպետը շինարարության որակի շուրջ արեց համապատասխան դիտողություններ՝ հրահանգելով շտկել նկատված թերությունները եւ կարգավորել շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:

«Կարճաղբյուրում մեզ չգոհացրեց շինարարության որակը: Շինարարին ցուցում է տրված հնարավորինս արագ շտկել թերությունները: Առիթից օգտվելով՝ ուզում եմ զգուշացնել շինարարներին, որ ոչ մի անորակ շինարարություն մեր տեսադաշտից դուրս չի մնա, դրա դիմաց վճարում չի կատարվի: Ուստի կոչ եմ անում՝ աշխատանքներն իրականացնել միայն նախագծին ու սահմանված չափորոշիչներին համապատասխան»,- նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ