Ինովացիա

ԱԺ-ն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի ու Facebook-ի մեթոդաբանություն

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի ու Facebook-ի մեթոդաբանություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը ժամանակի պահանջներին համապատասխան տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակով ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրված ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում: Մշակվել է թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և իր մեջ ներառում է 143 գործողություն. տվյալների մշակման առաջին կենտրոնի աշխատանքներ, ծրագրայինապահովում, տվյալների պահոցի սենյակի կահավորում, տվյալների մշակման երկրորդ կենտրոնի ստեղծում, ցանցային ենթակառուցվածքի զարգացում, ՏՏ անվտանգություն, ՏՏ ուսուցումներ, ԱԺ համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների արդիականացում»,- գրել է Գալստյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ նշված լայնամասշտաբ ծրագրի իրականացման համար առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում են նախագծերի կառավարման SCRUM տեխնոլոգիայի գործիքակազմը, որը համարվում է ծրագրավորման ժամանակակից ընկերությունների՝ ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, կառավարման հիմնական մեթոդաբանությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում