Սպորտ

«Ուրալ»-ը պարտվեց մեկնարկային տուրում. Հարոյանը մասնակցեց խաղին

1 րոպեի ընթերցում

«Ուրալ»-ը պարտվեց մեկնարկային տուրում. Հարոյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկատերինբուրգի «Ուրալ»-ը պարտությամբ մեկնարկեց Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության նոր մրցաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Ուրալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Մոսկվայի «Դինամո»-ին և զիջեց 0:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և ստացավ նաև դեղին քարտ:

«Ուրալ»-ն առաջնության երկրորդ տուրում կմրցի «Ռուբին»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում