ԲԸՏՄ-ն Ջերմուկում արձանագրել է դիմակ չկրելու դեպքեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերը երկու օր անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստի գոտիներում, տեսարժան վայրերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանգստյան օրերին Ջերմուկ քաղաքի պատկերասրահի և Ջրահարսի վարսեր ջրվեժի հարակից տարածքներում խստորեն վերահսկվել են անկանոն հերթերի, մարդկային կուտակումների բացառումը, սոցիալական հեռավորություն պահպանելու ու դիմակ կրելու պահանջների պարտադիր կատարումը։

ԲԸՏՄ մասնագետներն անակնկալ ստուգայցերի ընթացքում խմբերով շրջող, սոցիալական հեռավորություն չպահպանող, դիմակը սխալ կրող այցելուներին տվել են ցուցումներ՝ թերություններն անհապաղ վերացնելու և սանիտարահամաճարակային նորմերն անխտիր պահպանելու մասին։

Առողջարանային համալիրների տարածքներում դիմակ չկրող անձիք ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։

«Համավարակի կախարգելմանն ուղղված խստացված շրջայցերն ու մշտադիտարկումները ԲԸՏՄ-ն իրականացնում է հանրապետության ողջ տարածքում՝ անակնկալ և ամեն օր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան