Սպորտ

Կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեսունչորս տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆուտբոլի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացնում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը։

«Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- ասվում է գրառման մեջ:

Լևոն Ղասաբօղլյանը խաղացել է էստոնական ‹‹Տրանս Նարվա›› ակումբում, Երևանի ‹‹Արարատ››-ում, ‹‹Կիլիկիա››ում, ‹‹Ուլիս››-ում և Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Այնուհետև եղել է պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ, ապա՝ նշանակվել ղազախական «Օնտուստիկ ակադեմիա» ակումբի գլխավոր մարզիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում