Միջազգային

Պուտինը հետխորհրդային տարածքը արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է համարում

1 րոպեի ընթերցում

Պուտինը հետխորհրդային տարածքը արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է համարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամներին քննարկելու աշխարհում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ հետխորհրդային տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կխոսենք աշխարհում տիրող իրավիճակի մասին, շեշտը դնելով հետխորհրդային տարածքի վրա` հաշվի առնելով, որ այնտեղ մեր հարևաններն են, մեր դաշնակիցները: Որպես կանոն, մեր շահերը՝ թե տնտեսական և թե քաղաքական, շատ առումներով համընկնում են: Անկասկած, դա մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է», - ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում