Սպորտ

Շտեգենը և «Բարսելոնան» համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ 

1 րոպեի ընթերցում

Շտեգենը և «Բարսելոնան» համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ 

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կմնա ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնան» համաձայնության է եկել գերմանացի դարպասապահի հետ նոր պայմանագրի շուրջ: Ըստ ԶԼՄ-ների՝ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարվա համար: Շտեգենը կստանա ավելի բարձր աշխատավարձ:

Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում