ԱԱՏՄ-ն կրկին խախտումներ է հայտնաբերել Ծաղկաձորի հյուրանոցներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով ներքին զբոսաշրջության ակտիվությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն օգոստոսի 5-ին ևս շարունակել է լայնածավալ ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի հյուրանոցներում ու հանգստյան տներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, տեսչական դիտարկումները լուրջ խախտումներ են արձանագրել Ծաղկաձորի մի շարք հյուրանոցներում. նախորդիվ ևս այս քաղաքում արձանագրվել էին տարատեսակ թերություններ, որոնց հիմքով և պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումներ էին կայացվել։ Օգոստոսի 5-ին արձանագրված խախտումները ևս կներկայացվեն պարետին։

Հանրապետության մի շարք քաղաքներում զուգահեռ տարվող դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել այլ հանգստյան տներում։ Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ և տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

ԱԱՏՄ մասնագետներն օգոստոսի 5-ին դիտարկումներ են անցկացրել նաև Երևանում գործող մի շարք խոշոր հյուրանոցներում։

Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանված անվտանգության կանոնների պահպանումը։ Տվյալ դեպքում ուշադրության են առնվում հյուրանոցային համալիրների ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանումը, սահմանված կանոնների կիրառման համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը, ինչպես նաև ախտահանման, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարման գործընթացը։

Դիտարկվում է այցելուների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման ընթացքը, ներառյալ՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցված լինելը։

Տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան