ՍԱՏՄ կրկնայցերը բացահայտում են արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնության թուլացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են ամենատարբեր խախտումներ, որոնք հայտնաբերվում են արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Ակնհայտորեն կա մտայնություն, թե մեկ անգամ արդեն ստուգված օբյեկտներ այլևս այցելություն չի լինելու, և թուլանում է զգոնությունը:

Այս առումով այսօր Տեսչական մարմնի Երևանի և Կոտայքի մարզային կենտրոնների խստացված համատեղ ստուգայցերը մտահոգիչ պատկեր են արձանագրել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն դիտարկված կազմակերպություններից առնվազն կեսի վերաբերյալ, քանի որ դրանցում պարետի սահմանած նորմերի զգալի մասը չի պահպանվել. թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ և ախտահանիչ միջոցներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափել հաճախորդներին:

Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ և խորհրդատվություն՝ տեղեկացնելով, որ կրկնայցերը շարունակական բնույթ են կրում:

Այսօր նաև ծանուցվել են հանրապետության սննդի ոլորտում գործող՝ ՀՀ պարետի սահմանած կանոնները նախորդիվ խախտած մի շարք տնտեսավարողների նկատմամբ կիրառված կասեցման որոշումները. Ստեփանավան քաղաքում 24 ժամով դադարեցվել է գրեթե մեկ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Կասեցումներ եղել են նաև այլ մարզերում:

Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնություը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու անցած շաբաթ արձանագրած շոշափելի դրական արդյունքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան