Մաշտոցի պուրակում սեփականության որոշումը կչեղարկվի և տարածքը կվերադարձվի համայնքին․ Հայկ Մարության

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մաշտոցի պուրակում 277 քմ և 17 քմ տարածքների սեփականության մասին որոշումը չեղարկելու պայմանավորվածություն է ձեռք բերել, ինչի արդյունքում տարածքը վերադարձվելու է համայնքին։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին Մարությանն ասաց ասուլիսի ժամանակ։

«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ արած բոլոր քայլերն ուղղված են եղել Երևանը անօրինական շինարարություններից ազատելուն և ավելի կանաչ դարձնելուն։ Այդպես եղել է մինչև այս պահը և այդպես էլ շարունակվելու է մինչև վերջ, որովհետև ինքս այդպես եմ մտածում, ինքս գտնում եմ, որ Երևանը շատ ու շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է։ Գաղտինք չէ, որ ես պայքարել եմ Մաշտոցի պուրակի համար և այժմ էլ պայքարում եմ, ինչպես նաև մյուս պուրակների համար»,-նշեց Մարությանը։

Նա ընդգծեց, որ տարիներ առաջ այդ պուրակում չկառուցվեցին տաղավարներ հանրային ճնշումների արդյունքում։

«Մի քանի տարի առաջ հասարակության ճնշման արդյունքում Մաշտոցի պուրակում վարձակալությամբ տրված ավելի քան 300 քառակուսի մետր տարածքը, որի վրա կառուցվող կրպակների շինարարությունը դադարեցվել է … 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի ստորագրած որոշումով դարձել է 1048 քառակուսի մետր՝ մինչև 2040 թ․վարձակալության ժամկետով։ Այսօր արդեն, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ 277 և 17 ք/մ վրա գտնող սեփական գույքը քանդվելու է, վերացվելու է սեփականությունը, փոխարենը՝ կառուցապատման իրավունքով վարձակալության թույլտվություն է տրվելու, ինչը նշանակում է, որ այդ տարածքում կառուցվող գույքը կհամարվի համայնքային սեփականություն»,- ըդնգծեց Հայկ Մարությանը։

Նա շեշտեց, որ վարձակալության ժամկետի ավարտին քաղաքային իշխանությունները կորոշեն տարածքի հետագա ճակատագիրը՝ քանդել տարածքը և կանաչապատե՞լ, թե բարձր վարձավճարով տրամադրել որևէ մեկին։

Քաղաքապետը հավաստիացրեց, որ օրենքի շրջանակում դա ամենաօպտիմալ որոշումն է։

Անդրադառնալով Մաշտոցի պուրակում ծառահատումներին՝ Մարությանը նշեց, որ յուրաքանչյուր ծառի համար ինքը պատասխանատու է և կռիվ է տալու։

«Նախորդ տարի հատուկ կազմ էր հավաքվել, որպեսզի գույքագրվեն Երևանի այն ծառերը, որոնք կենսունակ չեն և կարող են ընկնել մարդկանց վրա։ Այդ ժամանակ գրանցեցինք 437 ծառ, հիմա այդ թիվն անցել է 500-ի շեմը։ Այդ ծառերը պոտենցիալ վտանգ են ներկայացնում, և դրանք այժմ սկսել ենք հատել։ Ես չգիտեմ Մաշտոցի պուրակում հատված ծառերը մտնո՞ւմ են այդ գույքագրված ծառերի ցանկում, թե ոչ»,- ասաց Երևանի քաղաքապետը։

Երևանի Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին