Սպորտ

ԲԿՄԱ-ն հանդես կգա «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տարբերանշանով մարզաշապիկներով 

2 րոպեի ընթերցում

ԲԿՄԱ-ն հանդես կգա «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տարբերանշանով մարզաշապիկներով 

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի կենտրոնական մարզական ակումբը և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մտադրությունների մասին համաձայնագիր ստորագրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ համաձայնագրի, հաջորդ մրցաշրջանում ԲԿՄԱ-ն հանդես կգա «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տարբերանշանով մարզաշապիկներով: Համաձայնագիրը որևէ կողմի համար ֆինանսական պարտավորություն չի ներառում:

ԲԿՄԱ տնօրեն Գագիկ Աղբալյանի խոսքով` ստորագրված համաձայնագիրը պիտի պատիվ բերի ակումբին, քանի որ ի սկզբանե թիմի համար կարևոր է նաև գաղափարախոսական կողմը: «Մենք Հայաստանի մի մասնիկն ենք և որպես մարզական թիմ, որն ունի երկրպագուների բանակ, պետք է օրինակելի լինենք մյուսների համար»,-ասաց նա:

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի կարծիքով, այս համաձայնագիրը և մարզաշապիկների վրայի տարբերանշանը կբարձրացնեն հիմնադրամի մասին իրազեկվածությունը: «Չափազանց ոգևորիչ կլինի մեր երեխաների համար դաշտում տեսնելը երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք կրում են այն հիմնադրամի լոգոն, որը իրենց աջակցում է»,-շեշտեց Դեմիրճյանը

«Կողմերից ոչ մեկին նյութական ոչինչ չի տա այս համաձայնագիրը, բայց մեծ հոգեբանական լիցքը կլինի երկուսի համար էլ: Հիվանդ երեխան, որ գամված է մահճակալին, կտեսնի, թե մարդկային ինչպիսի ուժի դրսևորում կա սպորտում»,-ասաց Պրոֆ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

ԲԿՄԱ-ի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի համագործակցությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ: Տարվա սկզբին ֆուտբոլիստները հյուրընկալվել էին հիվանդությունից բուժվող երեխաներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում