Սպորտ

«Նոան» նորեկ ունի

1 րոպեի ընթերցում

«Նոան» նորեկ ունի

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբ մամուլի ծառայությունը: «Նոան» պայմանագիր է կնքել 21-ամյա պաշտպան Վարդան Շախբազյանի հետ: Նա նախկինում հանդես է եկել «Շիրակում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմը լքել ենԱրտյոմ Դելինյանը, Վիգեն Ավետիսյանը, Հովհաննես Նազարյանը, Վիտալի Զապրուդսկիխը և Սերգեյ Դմիտրիևը:

«Նոան» արդեն ավարտված մրցաշրջանում զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և դարձավ Հայաստանի գավաթակիր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում