Սպորտ

Իգոր Պիկուշչակը 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչն է 

1 րոպեի ընթերցում

Իգոր Պիկուշչակը 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչն է 

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի «Լավագույնմարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչԻգոր Պիկուշչակը:

99 միավորով երկրորդ հորիզոնականում է«Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչՎարդան Մինասյանը:

71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայում Երևանի«Արարատի»գլխավոր մարզիչՎարդան Բիչախչյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում