Էդգար Մանուչարյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանն ավարտում է կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ֆուտբոլիստը:

«Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ, ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել, որոշեցի ավարտել իմ կարիերան։ Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել, առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից՝ չնայած շատ լավ հասկանում եմ, որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի ... Հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ փուլ, միանշական մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ՝ հնարավորը եվ անհնարինը, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին...Շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և, իհարկե, իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել ...Սիրում եմ ձեզ....»,- գրել է ֆուտբոլիստը:

Էդգար Մանուչարյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 19-ին Երևանում։ Արդեն 15 տարեկանում նա հանդես էր գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, իսկ 2002-2004 թթ. ընթացքում Փյունիկի կազմում 3 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող։ 2004 թ. 22 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ ՝ Էդգարը ճանաչվել է Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու։ Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել «Այաքսը»։2004 թ. դեկտեմբերին Մանուչարյանը միանում է «Այաքսին» ՝ փորձաշրջան անցնելու, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխությունը կայանում է միայն ամռանը։Սեպտեմբերի 18-ին «Այաքսի» կազմում Էդգարը իր նորամուտն է նշում Նիդերլանդների առաջնությունում: 2005/2006 մրցաշրջանում Էդգարը մասնակցում է առաջնության 4 խաղերի, ինչպես նաև դառնում է Նիդերլանդների գավաթակիր։

2010 թ. Մանուչարյանը խզում է կապերը «Այաքսի» հետ մինչև 2011 թ. նախատեսված պայմանագիրը և ազատ խաղացողի կարգավիճակով միանում է «Փյունիկին»։ 2011 թ. ամռանը նա տեղափոխվում է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող «Ուրալ»։ Այնուհետև Մանուչարյանը հանդես է եկել «Ալաշկերտում» և «Փյունիկում»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո