Պաշտոնական

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն խախտումներ չի հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն խախտումներ չի հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ուժեղացված և լայնածավալ հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և Կենտրոնից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ հանրային տրանսպորտի կանգառի կետերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարված վերահսկողության արդյունքում և՛ կանոնավոր երթուղիներում, և՛ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում չեն հայտնաբերվել այնպիսի խախտումներ, որոնք ենթակա լինեին կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ:

Դիտարկման արդյունքում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել են դրանք անհապաղ շտկելու պարտադիր կատարման ցուցումներ:

Վերահսկողական աշխատանքներին զուգահեռ տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ:

Հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունն ապահովվելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում