Հեշտ հանդիպում չէր. Մխիթարյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տորինոյի» դեմ տարած հաղթանակը որակել է դժվարին:

«Նախորդ երեկո մենք բնավորություն ցույց տվեցինք: Հեշտ հանդիպում չէր, սակայն մենք պետք է հաղթեինք: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ապահովել տեղը Եվրոպայի լիգայի հաջորդ մրցափուլում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրի շրջանակներում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Տորինոյի» հետ: Տան տերերը`«Տորինոյի» ֆուտբոլիստներն առաջինը բացեցին խաղի հաշիվը: Սակայն «Ռոման» արագ հավասարեցրեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Էդին Ջեկոն: Մինչ թիմերը կգնային հանգստի, «գայլերը» կրկնապատկեցին առավելությունը: Գոլը հեղինակեց Սմոլինգը: Երկրորդ կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: «Տորինո»-«Ռոմա»` 2:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն խաղավարտին փոխարինվեց:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ապահովեց իր տեղը Եվրոպայի լիգայում: Մայրաքաղաքայինները 5-րդն են` 67 միավորով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո