Սպորտ

«Ուրարտու»-ԲԿՄԱ  խաղը չի կայանա

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ԲԿՄԱ  խաղը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության նոր մրցափուլին նախապատրաստվող «Ուրարտուն»­ԲԿՄԱ ընկերական խաղը չի կայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ։ Սակայն այդ հանդիպումը չեղարկելու որոշում է կայացվել։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի օգոստոսի 6-ին սեփական հարկի տակ։ Մրցակիցը «Փյունիկն» է։ Այդ խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում