Կառավարության օժանդակության ծրագրերով տրամադրված վարկերի ծավալը կազմում է մոտ 90 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարկային պորտֆելի աճը Հայաստանում այս տարի կազմել է մոտավորապես 200 մլրդ դրամ, որից կառավարության օժանդակության ծրագրերով տրամադրված վարկային միջոցների ծավալը վերջին տվյալներով մոտ 90 մլրդ դրամի կարգի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե տնտեսությունում առկա անորոշությունների պայմաններում բանկերը վարկային տոկոսադրույքների փոփոխություն արե՞լ են:

«Այս տարվա ընթացքում վարկային պորտֆելի աճը կազմել է մոտավորապես 200 մլրդ դրամ: Եվ դրա մի մասը ֆիզիկական անձանց տրվող վարկերն են, որտեղ տոկոսադրույքների էական փոփոխություն չենք նկատում: Երկրորդ մասում զգալի կշիռ ունեն կառավարության օժանդակության ծրագրերով տրամադրված վարկային միջոցները, որոնք ըստ էության դժվար է անվանել շուկայական տոկոսադրույքով տրված վարկեր, որովհետև կառավարությունն էապես օժանդակում է, որ բանկերը բիզնեսին օժանդակեն ստեղծված ծանր իրավիճակում»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահն այդ տիպի վարկերի տոկոսադրույքների մասին դատողություններ չարեց, սակայն նշեց, որ դրանց ծավալը մոտ 90 մլրդ դրամի կարգի է այս պահի դրությամբ:

Կառավարությունը համավարակի պայմաններում մշակել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ, դրանք օժանդակություն էին նախատեսում նաև բիզնեսին՝ այդ թվում վարկավորման ծրագրերով:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը