Հասարակական

Պաշտպանները միջնորդել են դատարանին վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը

1 րոպեի ընթերցում

Պաշտպանները միջնորդել են դատարանին վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց վերացնել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ 2018թ. հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։ Ըստ պաշտպանի՝ ընդ որում, արգելանքը դրվել է առանց հաշվի առնելու՝ արդյո՞ք Քոչարյանն ունի բաժնետոմսեր, արժեթղթեր կամ որևէ ակտիվներ։

Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով, չնայած որ, դատարանի որոշմամբ պաշտպանի բողոքը մասամբ բավարարվել է, արձանագրվել է Արմեն Գևորգյանի սեփականության իրավունքի խախտումը, այնուամենայնիվ արգելանքը մինչև օրս չի վերացվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում