Սպորտ

Կլոպն արժանացել է Ալեքս Ֆերգյուսոնի անվան մրցանակին 

1 րոպեի ընթերցում

Կլոպն արժանացել է Ալեքս Ֆերգյուսոնի անվան մրցանակին 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիվերպուիլ» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մասնագետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Մրցանակը, որը հանձնվում է այդ մրցաշարում լավագույն արդյունք գրանցած մարզիչներին, կրում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի անունը:

Կլոպն առաջին գերմանացի մարզիչն է, որ նման տիտղոսի է արժանանում:

Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր, թե առաջիկա 4 տարին կմնա «Լիվերպուլում» և միայն մեկ տարի հանգստից հետո կարող է նորից վերադառնալ մարզչական աշխատանքի: Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2015 թվականին:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ժամանակից շուտ Անգլիայի այս տարվա չեմպիոն է դարձել՝ 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճելով պատվավոր տիտղոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում