Սպորտ

Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին. Ռոնալդու 

1 րոպեի ընթերցում

Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին. Ռոնալդու 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ծեր սինյորայի» հաղթանակը Սերիա Ա-ում համարում է երկրպագուներինը:

«… Երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն եմ դառնում և ուրախ եմ լինել այս մեծ ակումբի մի մասնիկը: Այս տիտղոսը նվիրվում է բոլոր երկրպագուներին: Հատկապես նրանց, ովքեր կորուստներ ունեցան պանդեմիայի ընթացքում: Հեշտ չէր այս շրջանը, սակայն ձեր խիզախությունը մեզ ուժ տվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի 36-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Սամդորիային» և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ դարձավ Իտալիայի չեմպիոն: «Յուվենտուսն» այս տիտղոսը նվաճում է 9-րդ տարին անընդմեջ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում