Սպորտ

«Արարատի» մի քանի ֆուտբոլիստ չի շարունակի օգնել թիմին

1 րոպեի ընթերցում

«Արարատի» մի քանի ֆուտբոլիստ չի շարունակի օգնել թիմին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը, Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն:

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Բիչախչյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում