Կոբյալկոն` «Փյունիկի» հարձակվող
1 րոպեի ընթերցում
![Կոբյալկոն` «Փյունիկի» հարձակվող](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1022932.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբը նոր համալրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 34-ամյա ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոյի հետ։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։
Մինչև Հայաստան տեղափոխվելը Կոբյալկոն հանդես է եկել ռուսաստանյան «Նովոկուզնեցկ», «ԿամԱԶ», «Ուրալ», «Օրենբուրգ», ԲՄԱ-Խաբարովսկ և «Բալթիկա» ակումբներում։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը