Սպորտ

Ունայ Էմերին գլխավորեց «Վիլիառեալը» 

1 րոպեի ընթերցում

Ունայ Էմերին գլխավորեց «Վիլիառեալը» 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի ֆուտբոլային մասնագետ Ունայի Էմերին գլխավորեց «Վիլիառեալը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էմերին ու «Վիլիառեալը» կնքել են երեք տարվա պայմանագիր: Ունայ Էմերիի վերջին ակումբը «Արսենալն» էր, որից նա հեռացավ 2019 թվականին: Իր կարիերայի ընթացքում նա մարզել է նաև «Սևիլիան», «Վալենսիան», ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակը»:

Իսպանիայի ֆուտբոլի ավարտված առաջնությունում «Վիլիառեալը» 5-րդն էր և իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում