Ռեփերը ներկայացրել է սիրված «Ծառ» երգի չհանրայնացված մշակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միշոն երկրպագուների դատին է հանձնել արդեն իսկ տարածում գտած «Ծառ» երգի նախկին տարբերակը, որը, ըստ ռեփերի, ապրելու իրավունք ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը հասանելի է համացանցում: Միշոն «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սերժոյի հավաքած «Ծառ»-ի նախկին բիթը սա էր, իսկ հետո որոշեցինք ձևափոխել, բայց այս տարբերակն էլ իրավունք ունի ապրելու»:

Ռեփերը մի առիթով նշել է, որ հիփ-հոփը հնարած գործիք է, որով կարող ես նվագել այնպես, ինչպես ուզում ես: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է կոտրել հիփ-հոփի վերաբերյալ կարծրատիպերն ու ստեղծել յուրահատուկ մի բան, որը կարող է տարբերվել այլ գործերից:

Միշոն ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 24-ին: 2001թվականին ՀՏ Հայկոյի հետ հիմնադրել է «Հայ տղեք» խումբը, որն իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում։ Նրանց «Մաշնես ու ես» երգի տեսահոլովակը մեծ տարածում գտավ երիտասարդության շրջանում։2008 թվականին Միշոն և ՀՏ Հայկոն բաժանվեցին և յուրաքանչյուրը գնաց իր անձնական կարիերան ստեղծելու ճանապարհով։

2007-ից ի վեր Միշոն համագործակցել է տարբեր երաժիշտների հետ՝ թողարկելով մի շարք սկավառակներ:

Լուսանկարը՝ ռեփերի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

ԱնժելաՀամբարձումյան

Հայերեն

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել